‘
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը լրագրողներին հայտնել է, որ նախագահի ժամանակացույցում բացակայում է Օլիմպիական խաղերի բացման արարողությանը ներկա գտնվելու համար Ռիո դե Ժանեյրո այցելությունը։
«Կարող եմ միայն ասել, որ նախագահի ու աշխատակազմի ղեկավարի ժամանակացույցերում այդպիսի այց պլանավորված չէ, իսկ կառավարության փոխարեն չեմ կարող պատասխանել. ձեր հարցը պետք է կառավարությանն ուղղեք։ Ես այդպիսի տեղեկություններ չունեմ»,- մեջբերում է РИА Новости -ն Պեսկովի խոսքը։
Հիշեցնենք, որ 2016 թվականի Օլիմպիական խաղերը կանցկացվեն Ռիո դե Ժանեյրոյում, իսկ բացման պաշտոնական արարողությունը կկայանա օգոստոսի 5-ին։
‘