‘
Վլադիմիր Պուտինը պաշտոնապես հայտարարել է նախագահի գալիք ընտրություններին իր մասնակցության մասին, փոխանցում է «Նովայա գազետան»: Հայտարարությունը Պուտինն արել է ԳԱԶ գործարանում՝ Նիժնի Նովգորոդում:
«Ես առաջադրելու եմ իմ թեկնածությունը Ռուսաստանի Դաշնության նախագահի պաշտոնի համար», — ասել է Պուտինը գործարանի աշխատավորների հետ հանդիպմանը: Նոր ժամկետի մասին հարցը առաջնորդին ուղղել է գործարանի աշխատակիցը, որը խնդրել է Պուտինին նվեր մատուցել իրենց՝ վստահեցնելով, որ բոլորն իրեն աջակցում են:
«Վստահ եմ, որ ամեն ինչ մեզ մոտ լավ է ստացվելու», — հավելել է Պուտինը:
Ավելի վաղ Պուտինը բազմիցս հրաժարվել է կոնկրետ պատասխան տալ իր առաջադրման վերաբերյալ հարցերին:
Ռուսաստանի նախագահի ընտրությունները տեղի կունենան 2018-ի մարտի 18-ին: Իրենց մասնակցության մասին հայտարարել են արդեն ՌԼԴԿ նախագահ Վլադիմիր Ժիրինովսկին, «Յաբլոկո»-ի առաջնորդ Գրիգորի Յավլինսկին, նախկին բլոգեր Ալեքսեյ Նավալնին, հեռուստահաղորդավարուհի Քսենյա Սոբչակը եւ այլք:
‘