‘
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ֆրանսիական TF1 հեռուստատեսությանը և «Եվրոպա-1» ռադիոյին տված հարցազրույցում հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Ուկրաինայի նորընտիր առաջնորդ Պյոտր Պոռոշենկոյի հետ՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում Նորմանդիայում դաշնակից ուժերի ափհանման 70-ամյակին նվիրված հանդիսությունների ընթացքում:
Պուտինի խոսքով՝ «Պոռոշենկոյի ձեռքերը դեռ չեն արյունոտվել», ուստի նա «եզակի հնարավորություն ունի» երկխոսություն սկսել անջատականների հետ Ուկրաինայի արևելքում:
Պոռոշենկոն Վարշավայում հայտարարել է, որ ռուսաստանամետ անջատականներին համաներում կխոստանա և ուղիներ կգտնի Դոնեցկում և Լուգանսկում արտահերթ տեղական ընտրություններ անցկացնելու համար:
Վարշավայում Պոռոշենկոն հանդիպել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ, որը շեշտել է, թե Վաշինգտոնը տրամադրված է երկարաժամկետ համագործակցության ուկրաինական նոր իշխանությունների հետ, փոխանցում է BBC-ն:
‘