‘Պուտինը պատրաստ է նպաստել Կիևի և անջատականների միջև երկխոսության կայացմանը’

719

Օգոստոսի 26-ին Մինսկում տեղի է ունեցել Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ուկրաինայի նախագահների հանդիպումը, որին ներկա են գտնվել նաև Եվրամիության ներկայացուցիչները:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Ուկրաինայի նախագահ Պյոտր Պոռոշենկոն նաև առանձնազրույց են ունեցել փակ դռների ետևում, որը տևել է գրեթե երկու ժամ:

Մամուլը նշում է, որ Պոռոշենկոն Մինսկում ելույթ է ունեցել ռուսերեն: Բացի այդ՝ բոլորն ուշադրություն են դարձել այն բանին, որ ռուսաստանցի և ուկրաինացի նախագահները սեղմել են միմյանց ձեռքը:

Բանակցությունների ընթացքում Պոռոշենկոն հանդիպման մասնակիցներին կոչ է արել ընդունել Դոնբասում իրավիճակի կարգավորման իր խաղաղ ծրագիրը:

Բանակցությունների արդյունքների վերաբերյալ Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը կօգնի՝ Ուկրաինայի իշխանությունների և անջատականների միջև երկխոսություն սկսելու հարցում: Սակայն, ըստ ՌԴ նախագահի՝ ուկրաինական կառավարությունը պետք է զինադադար հայտարարի: Պոռոշենկոն, իր հերթին, ընդգծել է, որ կրակի դադարեցումը պետք է երկկողմանի լինի:

Պուտինի խոսքով՝ Մինսկում բանակցությունների ընթացքում Պյոտր Պոռոշենկոյի հետ պայմանավորվել են նաև վերսկսել երկխոսությունը էներգետիկայի հարցով: Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Դատախազը Յուրի Վարդանյանի որդու համար 4 տարի է խնդրել դատարանից. «Առավոտ»’
Հաջորդ հոդվածը‘Ոստիկանության աշխատակիցը գողացել է ընկերուհուն. Քր.գործ ՀՔԾ-ում’