‘Պուտինը պատրաստ է ստորագրել «Դիմա Յակովլևի» օրենքը’

562

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ պատրաստ է ստորագրել «Դիմա Յակովլևի» օրենքը, չնայած մտադիր է դեռ ուսումնասիրել փաստաթուղթը: Բացի այդ, երկրի ղեկավարը ծնողազուրկ երեխաներին աջակցելու մասին հրաման կստորագրի, հայտնում է РИА Новости-ն:

«Այսօր Դաշնային Խորհուրդն ինձ է փոխանցել օրենքը: Առայժմ այն չհաստատելու հիմքեր չեմ տեսնում, չնայած պետք է զննեմ վերջնական տարբերակը և ծանրութեթև անել այն», ասել է նախագահը Պետխորհրդի նիստի ժամանակ:

Նախորդ հոդվածը‘Հայաստանում ԱՄՆ դեսպան. Մենք գնահատում ենք հայ ժողովրդի ջերմ հյուրընկալությունը (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Օզբիլիզը ճանաչվել է «Կուբանի» լավագույն ֆուտբոլիստ’