‘Պուտինը Պորոշենկոյին պատասխանել է Շեվչենկոյով’

1782

‘

Վլադիմիր Պուտինի հետ ուղիղ կապի ընթացքում հազարավոր քաղաքացիներ ամենատարբեր բովանդակությամբ հարցեր են ուղղել ՌԴ նախագահին՝ հաճելիներից մինչեւ տհաճ:

Օրինակ, մի քաղաքացի հարցրել է՝ «Ռոգոզինը գործի է տեղավորել իր տղային, գուցե տղայիս է՞լ մի տեղ տեղավորեր», մեկ այլ քաղաքացի գրել է՝ «կհասցնե՞նք վերջապես առաջին տիկին ունենալ», մյուսը հարցրել է՝ «գուցե դուք հոգնել եք եւ պետք է հանգստանա՞ք», ԱՄՆ մի քաղաքացի էլ հարցրել է՝ «ինչպե՞ս ԱՄՆ-ում պայքարել ռուսաֆոբիայի դեմ»:

ՌԴ նախագահը, ի թիվս այլ հարցերի, անդրադարձել է նաեւ Ուկրաինայի նախագահ Պետրո Պոռոշենկոյի՝  ԵՄ-ի հետ առանց վիզայի ռեժիմի անցնելու կապակցությամբ ուկրաինացիներին ուղղված շնորհավորանքին: Հիշեցնենք, որ շնորհավորանքի տեքստում Պոռոշենկոն մեջբերում էր արել ռուս ամենահայտնի պոետներից մեկի՝ Միխայիլ Լերմոնտովի ստեղծագործություններից՝ հայտարարելով. «Բարով մնաս, անլվա Ռուսաստան» (Прощай, немытая Россия):

Ի պատասխան Պոռոշենկոյի այս հայտարարության՝ այսօր Պուտինը մեջբերում է արել ուկրաինացի հայտնի պոետ Տարաս Շեւչենկոյից՝ նշելով. «Անդունդի եզրին է արդեն  Ուկրաինան, լեհերից էլ վատ պղծում են յուր որդիները այն » (Доборолась Украина до самого края. Хуже ляхов свои дети ее распинают):  

‘

Նախորդ հոդվածը‘Ավստրալիայի վարչապետը ցավում է, որ Թրամփի պարոդիան թափանցել է ԶԼՄ-ներ’
Հաջորդ հոդվածը‘Դեսպան Սվիտալսկին «հարամեց» հետընտրական հովվերգությունը. Իշխանությունը վրոդվված է’