‘Պուտինը սահմանափակում է գովազդի ձայնը ռադիոյում և հեռուստատեսությունում ‘

995

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը օրենք է ստորագրել, որը սահմանափակում է գովազդի ձայնի բարձրությունը ռադիոյում և հեռուստատեսությունում: Փաստաթուղթը հրապարակվել է իրավական տեղեկատվության պաշտոնական կայքում:

«Գովազդի հեռարձակման ընթացքում նրա ձայնի բարձրությունը… չպետք է գերազանցի գովազդով ընդմիջվող հեռուստահաղորդման կամ ռադիոհաղորդման ձայնի միջին մակարդակը»,- ասվում է փաստաթղթում: Գովազդի ձայնի բարձրության մակարդակի անհամապատասխանության հայտնաբերման պարտականությունը դրվելու է Դաշնային հակամենաշնորհային ծառայության վրա:

Նախագիծը մշակվել է ՌԴ կառավարության կողմից՝ նախագահի հանձնարարությամբ:

Ինչպես պարզաբանել է Ռուսաստանի Դաշնային հակամենաշնորհային ծառայության ղեկավարի տեղակալը, օրենքը «թույլ կտա բարձրացնել գովազդի նկատմամբ պետական վերահսկողության արդյունավետությունը և նվազեցնել այն  գրգռվածությունը, որը հեռուստադիտողի կամ ռադիոունկնդրի մոտ առաջացնում է  գովազդի բարձր ձայնը»: Փոխանցում է ТАСС-ը: 

Նախորդ հոդվածը‘Էրդողանի պալատը Թուրքիայի վրա կրկնակի թանկ կնստի’
Հաջորդ հոդվածը‘«Միլիոնավոր դիմակների երթը»՝ Գայ Ֆոքսի դիմակով’