Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նշել է, որ սովի և լայնածավալ ցնցումների իրական վտանգ է առկա աշխարհում էներգապաշարների և պարենի գների փոփոխականության ֆոնին։
Նման հայտարարություն նա արել է հինգշաբթի՝ ելույթ ունենալով Աստանայում, Ասիայում փոխգործակցության և վստահության հարցերով խորհրդակացության գագաթնաժողովում։
«Մեր Խորհրդակցությունը և այլ տարածքային միավորումներ ստիպված են զբաղվել շատ սուր խնդիրների լուծմամբ։ Նկատի ունեմ նաև էներգակիրների, սննդամթերքի, պարարտանյութերի, հումքի և այլ նշանակալի ապրանքների համաշխարհային գների աճող փոփոխականությունը»,- նշել է Պուտինը։
Ըստ նրա՝ «դա վատթարացնում է կյանքի որակը թե՛ զարգացած, թե՛ զարգացող երկրներում»։ «Ավելին, սովի և լայնածավալ սոցիալական ցնցումների իրական սպառնալիք է ծագում, հատկապես շատ աղքատ երկրներում»,- ասել է ՌԴ նախագահը։
Փոխանցում է tass.ru-ն։