‘Պուտինը տխուր է համարում կյանքն առանց բամբասանքի’

985

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, մեկնաբանելով ԶԼՄ-ներում հայտնված այն լուրերը, թե ինքն առողջության հետ կապված խնդիրներ ունի, հայտարարել է, թե «առանց բամբասանքի տխուր կլինի»: Այդ մասին նա ասել է Սանկտ Պետերբուրգում Ղրղզստանի նախագահ Ալմազբեկ Ատամբաևի հետ հանդիպման ընթացքում, հաղորդել է РИА Новости-ն:

Ատամբաևն իր կողմից նշել է, որ Ռուսաստանի նախագահը գերազնաց վիճակում է, «նա ոչ միայն քայլում է, այլև ղեկին նստած՝ արշավում է»: «Քիչ առաջ Վլադիմիր Վլադիմիրովիչը ինձ ման էր տալիս (պալատի) տարածքում: Սա՝ որ լուրեր չտարածեն: … Ինչպես ռուսերեն է ասվում՝ չե՛ն տեսնի (не дождутся)»,- ընդգծել է Ղրղզստանի նախագահը:

Երկու պետությունների ղեկավարների հանդիպումը տեղի է ունեցել այսօր՝ մարտի 16-ին, Պետերբուրգի Կոնստանտինովյան պալատում: Փոխանցում է lenta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Սաուդյան Արաբիան սպառնում է հրաժարվել ոչ միջուկային տերության կարգավիճակից’
Հաջորդ հոդվածը‘Տիմոշենկոն պահանջում է քննարկել ռուսաստանյան ունեցվածքը բռնագրավելու հարցը’