Սոչիում կայացած բանակցությունների արդյունքում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարություններից բխում է, որ Ռուսաստանը և Թուրքիան չեն կարողացել պայմանավորվածություն ձեռք բերել սևծովյան հացահատիկային գործարքի շուրջ։
«Մենք պատրաստ կլինենք քննարկելու հացահատիկային գործարքի վերականգնման հնարավորությունը անմիջապես, երբ կատարվեն ռուսաստանյան ագրոէքսպորտին վերաբերող բոլոր պայմանավորվածությունները»,- հայտարարել է Պուտինը։
Երկուշաբթի Էրդողանը հայտարարել էր, որ Անկարան արդարացի է համարում ՌԴ-ի ակնկալիքները հացահատիկային գործարքից։ Նա նշել էր, որ առաջարկների նոր փաթեթ է պատրաստվել, և հույս էր հայտնել, թե դա կնպաստի, որ գործարքը վերականգնվի։
Ուկրաինայի ԱԳՆ ղեկավար Դմիտրի Կուլեբան հայտարարել է, որ Ուկրաինան հացահատիկի գործարքում չի անի այն զիջումները, որոնց մասին խոսում էր Թուրքիայի առաջնորդը։
«Մեր դիրքորոշումն արդարացի է․ մենք այլևս չպետք է ռուսաստանյան շանտաժի պատանդը լինենք՝ երբ Ռուսաստանը խնդիրներ է ստեղծում, իսկ հետո բոլորին հրավիրում է, որ դրանք կարգավորեն»,- ասել է Կուլեբան։
Փոխանցում է ria.ru-ն։