‘Պուտինը և Օլանդը չնախատեսված հանդիպում կունենան’

957

Շաբաթ՝ դեկտեմբերի 6-ին, Մոսկվայում տեղի կունենա Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ֆրանսուա Օլանդի հանդիպումը: Այս տեղեկությունը, որ ավելի վաղ տարածել է Ելիսեյան պալատը, հաստատել են նաև Կրեմլի մամլո ծառայությունից, հաղորդում են ռուսաստանյան լրատվական գործակալությունները, այդ թվում՝ ТАСС-ը:

Օլանդը կանգ կառնի Ռուսաստանի մայրաքաղաքում՝ Ղազախստանից Փարիզ ճանապարհին: Ֆրանսիայի նախագահի աշխատակազմում նշել են, որ նախապես Պուտինի և Օլանդի հանդիպում ծրագրված չի եղել: Փոխանցում է lenta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Հունվարի 1-ին Իսպանիայում կկայանա «Մեսսի» ֆիլմի պրեմիերան (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Մոսկվայում սպանված ընտանիքի անդամները Բոտկինյան հիվանդանոցի աշխատակիցներ են եղել’