Պուտինին զարմացրել է Մակրոնի հայտարարությունը

349

Պուտինը հայտարարել է, թե զարմանքով է ընթերցել Մակրոնի հայտարարությունը Ղարաբաղում ՌԴ-ի դերակատարման մասին։

Նա Ղարաբաղում Ռուսաստանի ապակառուցողական դերի մասին Մակրոնի  հայտարարությունը ոչ կոռեկտ և անընդունելի է անվանել։ Ուրբաթ օրը ԱՊՀ գագաթնաժողովում նա ասել է, որ «զարմանքով է երեկ կարդացել Ֆրանսիայի նախագահի որոշ մեկնաբանություններ»։

«Կարծում եմ, որ այդ հայտարարություններում բացակայում է հենց հակամարտության ընթացքի ըմբռնումը»,- ասել է Պուտինը՝ նշելով, որ Մակրոնը, ըստ երևույթին, տեղեկություն չունի կողմերի դիրքորոշման մասին։

 «Ուստի այդ հայտարարությունները ոչ կոռեկտ են հնչել, ես կասեի՝ նույնիսկ խեղաթյուրված, հետևաբար՝ դրանք անընդունելի են,- հավելել է Պուտինը։- Հնարավորություն կլինի՝ մենք դեռ Ֆրանսիայի նախագահի հետ դա կքննարկենք»,- ասել է ՌԴ նախագահը և հավելել, որ «Ռուսաստանը միշտ անկեղծորեն ձգտել է կարգավորել ցանկացած հակամարտություն, այդ թվում՝ Ղարաբաղում և նրա շուրջ»։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըՎոլեյբոլի կանանց ԱԱ․ Եզրափակիչի զույգը
Հաջորդ հոդվածըՉեմպիոնների լիգա․ Շաբաթվա խորհրդանշական հավաքականը