‘
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն Գերագույն ռադային առաջարկել է պաշտոնանկ անել երկրի ԱԳ նախարարի պաշտոնակատար Անդրեյ Դեշչիցային և այդ պաշտոնին նշանակել Պավել Կլիմկինին, ով այժմ զբաղեցնում է Գերմանիայում Ուկրաինայի դեսպանի պաշտոնը:
Հիշեցնենք, որ հունիսի 14-ին Կիևում ՌԴ դեսպանատան դիմաց անկարգությունների ժամանակ Ուկրաինայի արտգործնախարարի պաշտոնակատար Անդրեյ Դեշչիցան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի անվան հիշատակմամբ ոչ ցենզուրային երգ է կատարել: Այս քայլը քննադատվել է ՌԴ իշխանությունների կողմից: Ավելի ուշ անձամբ Դեշչիցան իր այդ քայլը բացատրել է ցուցարարների կողմից ՌԴ դեսպանատան ավերածությունները կանգնեցնելու փորձով: Այս մասին հայտնում է lenta.ru-ն:
‘