‘Պուտինին սատարող բայքեր Խիրուրգն արժանացել է Պատվո շքանշանի’

688

Ռուսաստանյան «Գիշերային գայլեր» մոտոակումբի ղեկավար Ալեքսանդր Զալդոստանովը, որը հայտնի է «Խիրուրգ» մականվամբ, պարգևատրվել է Պատվո շքանշանով: Վլադիմիր Պուտինի հրամանում նշվում է, որ Զալդոստանովն այդ պարգևին արժանացել է «երիտասարդության հայրենասիրական դաստիարակությանը, որոնողական աշխատանքներին և Հայրենիքի զոհված պաշտպանների հիշատակի հավերժացմանը ակտիվորեն մասնակցելու համար»:

Վերջին նախագահական ընտրություններում Խիրուրգը եղել է Պուտինի վստահված անձը և հրավիրվել է նրա պաշտոնակալության արարողությանը: Անցյալ տարվա ամռանը Սևաստոպոլից Յալթա գնալու ճանապարհին Պուտինը չնախատեսված կանգառ էր արել՝ այցելելով «Գիշերային գայլերի» ճամբար՝ ծանոթ բայքերներին ողջունելու , և ի վերջո՝ ուշացումով էր հասել Վիկտոր Յանուկովիչի հետ բանակցություններին:

2012 թ. Պատվո շքանշանին արժանացել է Նիլոլայ Ռաստորգուևը՝ Պուտինի ամենասիրած երաժշտական խմբերից մեկի՝ «Լյուբեի» ղեկավարը: Հենց այս խումբն էլ, մասնավորապես, ելույթ ունեցավ Մանեժնայա հրապարակում՝ նախագահական ընտրություններում Պուտինի հաղթանակից հետո:

Իր հերթին՝ Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը երկրի նախագահի պաշտոնն զբաղեցնելու ժամանակաընթացքում հրամանագիր էր ստորագրել կոլումբիացի մեծ գրող Գաբրիել Գարսիա Մարկեսին Պատվո շքանշանով պարգևատրելու մասին, հաղորդում է «Газета.Ру»-ն:

Նախորդ հոդվածը‘Սիրիայում երկու միլիոն երեխա տառապում է սովից, հիվանդություններից և բռնությունից’
Հաջորդ հոդվածը‘Սահմանադրական դատարանն ավարտեց ընդհանուր գործի քննությունը’