‘Պուտինի խորհրդականը Պոռոշենկոյին նացիստ է անվանել’

751

Վլադիմիր Պուտինի խորհրդական Սերգեյ Գլազևը Պյոտր Պոռոշենկոյին անվանել է «նացիստ»: Ըստ Գլազևի՝ ԵՄ-ի հետ Ուկրաինայի ասոցացման նախապատրաստվող համաձայնագիրը «ոչ լեգիտիմ» է՝ ճիշտ այնպես, ինչպես Ուկրաինայի նոր նախագահը:

BBC-ի թղթակցին տված հարցազրույցում Գլազևը հայտարարել է, թե Եվրոպան ուզում է Ուկրաինային ստիպել ստորագրել այդ փաստաթուղթը: «Նրանք Ուկրաինայում կազմակերպեցին ռազմական հեղաշրջում, նրանք օգնեցին, որ նացիստները գան իշխանության: Այդ նացիստական կառավարությունը ռմբակոծում է Ուկրաինայի ամենամեծ շրջանը»,- ասել է Ռուսաստանի նախագահի խորհրդականը:

Թղթակցի ուղիղ հարցին՝ արդյո՞ք նա նաև Պոռոշենկոյին է նացիստ համարում, Գլազևը պատասխանել է. «Իհարկե»:

Խորհրդականի խոսքով՝ Պոռոշենկոն նաև ոչ լեգիտիմ նախագահ է, քանի որ Ուկրաինայի մի քանի մարզեր չեն մասնակցել մայիսյան ընտրություններին:

Նախորդ հոդվածը‘Լեւոն Տեր-Պետրոսյան. Ղարաբաղյան շարժման անցած ուղին եւ հեռանկարները (25 հուլիս, 1988)’
Հաջորդ հոդվածը‘Օմբուդսմեն. Դատախազությունը խախտել է Քրեական դատավարության օրենսգրքի սկզբունքները’