‘Պուտինի կարծիքով՝ Թիլերսոնը վատ շրջապատ է ընկել’

2686

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը, որը ՌԴ-ից Բարեկամության շքանշանի է արժանացել, վատ շրջապատ է ընկել: Ռուսաստանի նախագահը հույս է հայտնել, որ նա, ի վերջո, կվերադառնա «ճշմարիտ ուղի»:

Ելույթ ունենալով Վլադիվոստոկում ընթացող Արևելյան տնտեսական համաժողովի լիագումար նիստում՝ Պուտինը տեղեկացրել է, որ վերջերս հրամանագիր է ստորագրել չինական կառավարության փոխվարչապետին Բարեկամության շքանշանով պարգևատրելու մասին:

«Պարգևների առիթով նկատի ունեցեք, որ դա մեր վերջին շքանշանը չէ: Ես ձեր ուշադրությունն եմ հրավիրում»,- ասել է Պուտինը և դիմելով նստաշրջանի համակարգող Ռոնի Չիչունգ Չանին, որն ԱՄՆ քաղաքացիություն ունի՝ հավելել է:- Մենք ձեր հայրենակցին՝ պարոն Թիլերսոնին նույնպես մի ժամանակ Բարեկամության շքանշան ենք շնորհել: Սակայն, դատելով ըստ ամենայնի՝ նա վատ շրջապատ է ընկել ու մի քիչ այլ կողմ է քշում: Բայց հուսով եմ, որ, ի վերջո, համագործակցության, բարեկամության և փոխգործակցության քամին նրան ճիշտ ճանապարհի դուրս կբերի»:

Փոխանցում է ria.ru-ն: 

Նախորդ հոդվածը‘Ադրբեջանը հերքում է փողերի լվացման մեղադրանքները’
Հաջորդ հոդվածը‘Աբեն առաջարկել է ձյուդոյի մենամարտ կազմակերպել’