Պուտինի կարծիքով՝ Ուկրաինան կարող է բանակցություններ սկսել միայն պաշարները լրացնելու համար

94

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ենթադրում է, որ Ուկրաինան կարող է բանակցություններ սկսել միայն պաշարները լրացնելու համար։

Արևմտյան համակարգողները Ուկրաինային մղում են, որ նա «առավելագույնս մի կտոր տարածք պոկի», իսկ հետո բանակցություններ սկսի, ասել է Պուտինը։

Ռուսաստանը չի կարող դադարեցնել ռազմական գործողությունները, երբ հակառակորդը հակահարձակման է անցել, հայտարարել է ՌԴ նախագահը։

«Ուկրաինան զինվորներին այնպես է նետում հակահարձակման, որ տպավորություն է ստեղծվում, թե դրանք իրենց մարդիկ չեն»,- ասել է Պուտինը Արևելյան տնտեսական համաժողովի լիագումար նիստում։

«Ինձ տարբեր կողմերից մարդիկ, որոնց հետ շփվում ենք, ովքեր հանդես են գալիս կամ կուզենային հանդես գալ միջնորդի դերում, հարցնում են․ «Իսկ դուք պատրա՞ստ եք դադարեցնել ռազմական գործողությունները»։ Բայց մենք ինչպե՞ս կարող ենք դադարեցնել ռազմական գործողությունները, եթե հակառակորդ կողմը հակահարձակում է իրականացնում։ Մենք ինչ-որ բան պե՞տք է անենք։ Նրանք պետք է հարձակվեն, իսկ մենք ասենք. «Մենք դադարեցնո՞ւմ ենք»։ Մենք հո տրոցկիստներ չենք՝ «շարժումն ամեն ինչ է, վերջնական նպատակը՝ ոչինչ»։ Դա վատ տեսություն է»,- ասել է ՌԴ նախագահը։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըԱֆրիկայի երկրների առաջնորդները փորձում են խուսափել հեղաշրջումներից
Հաջորդ հոդվածըԼիբիայի ԱՆ․ Տեղատարափ անձրևների ու հեղեղների զոհերի թիվը հասել է 3 հազարի