«Պուտինի վերջնագրի» շուրջ բանակցությունները տեղափոխվում են ՆԱՏՕ

48

Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև Ժնևում հունվարի 9-10-ին կայացած երկկողմ բանակցություններից հետո «Պուտինի վերջնագրի» քննարկումը չորեքշաբթի կշարունակվի Բրյուսելում, Ռուսաստան-ՆԱՏՕ Խորհրդի շրջանակներում, որն այդ առթիվ կհավաքվի առաջին անգամ՝ 2019 թվականից ի վեր։

Ուկրաինայի արևմտյան սահմանների մոտ զգալի ռազմական ուժ կուտակելով, ինչն արևմտյան երկրներին ստիպում է մտածել, որ Մոսկվան պատրաստվում է ներխուժել այդ երկիր, Ռուսաստանը Արևմուտքից պահանջում է իրավաբանորեն պարտավորեցնող «անվտանգության երաշխիքներ», այդ թվում՝ երբեք Ուկրաինան չընդունել ՆԱՏՕ և հյուսիսատլանտյան դաշինքի ռազմական ենթակառույցները և ուժերը դուրս բերել արևելաեվրոպական այն երկրներից, որոնք դաշինքին միացել են 1997 թ․ հետո։

Այս պահանջներն առկա են պայմանագրերի նախագծերում, որոնք ռուսաստանյան կողմը հրապարակել է դեկտեմբերին, և ինչը շատերին ստիպել է կասկածել, թե որքան լուրջ է վերաբերվում Ռուսաստանը բանակցություններին, երբ նրա առաջ քաշած պահանջներից շատերը հնարավոր չէ իրականացնել Արևմուտքում առկա քաղաքական իրականության մեջ։

Այսօր Ռուսաստանի պահանջները բազմակողմ ձևաչափով կքննարկվեն ՆԱՏՕ-ի գծով ԱՄՆ-ի եվրոպական դաշնակիցների հետ, բայց առանց Ուկրաինայի։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըԿորոնավիրուս․ «Օմիկրոնը» մոլեգնում է աշխարհում
Հաջորդ հոդվածը«Պորտուի» կիսապաշտպանը կտեղափոխվի «Ռոմա»