‘
Հինգշաբթի լույս ուրբաթ գիշերը Վլադիմիր Պուտինը Իտալիայում այցելել է նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիին: «Օրվա պաշտոնական ծրագրի ավարտից հետո Պուտինը հյուր գնաց իր հին ընկերոջը՝ Բեռլուսկոնիին»,- լրագրողներին հայտնել է Ռուսաստանի նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Բեռլուսկոնիի տնից Պուտինը հեռացել է գիշերվա ժամը 3:45, հաստատել են Կրեմլում: Ինչպես նշել է իտալացի լրագրող Ջերալդո Պելոզին, Պուտինը Բեռլուսկոնիի հետ հանդիպել է «դատական իշխանությունների հատուկ թույլտվությամբ»:
Ապրիլին Միլանի դատարանը 78-ամյա Բեռլուսկոնիին դատապարտեց մեկ տարվա հարկադիր աշխատանքների ծերանոցում՝ հարկային մեքենայությունների համար: Մայիսին քաղաքական գործիչն արդեն իր պատիժն սկսեց իրականացնել Միլանի ծերանոցներից մեկում:
«Ես վաղուց ընկերություն եմ անում Ջորջ Բուշի, Վլադիմիր Պուտինի, Ասնարի, Թոնի Բլերի և շատ ուրիշների հետ»,- մի անգամ ասել է Բեռլուսկոնին: Նա հիշել է զվարճալի մի դեպք, որ տեղի է ունեցել 2008 թ. Տրիեստում: Բեռլուսկոնին դուրս է թռել սյան ետևից և ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելին անակնկալի բերել՝ բղավելով «Կու-կո՜ւ»: Բեռլուսկոնիի ասելով՝ ինքը կրկնել է Պուտինը կատակը, որը նույն բանն արել է իր հետ Սանկտ Պետերբուրգում:
Փոխանցում է BBC-ն:
‘