‘Պուտինն առաջարկում է ահաբեկչության վնասները փոխհատուցել ահաբեկիչների հարազատների միջոցով’

1031

Վլադիմիր Պուտինը պետդումա է ներկայացրել մի օրինագիծ, որով առաջարկում է ահաբեկչության հասցրած վնասները փոխհատուցել ահաբեկիչների ազգականների և այն անձանց հաշվին, ում «կյանքը, առողջությունը և բարօրությունը թանկ են  նրանց համար»: Ըստ տեղեկատվության՝ փաստաթուղթն արդեն ուղարկվել է  մասնագիտական հանձնաժողովներ: Ըստ օրինագծի՝ ահաբեկչի հարազատներն ու մերձավորները նրա փոխարեն կվճարեն միայն այն դեպքում, եթե բավարար հիմքեր լինեն պնդելու, որ նրանց ստացած փողն ու արժեքավոր իրերը ձեռք են բերվել ահաբեկչական գործունեության արդյունքում: Բացի այդ՝ ՌԴ նախագահը նաև առաջարկել է Քրեական օրենսգիրքը համալրել ահաբեկչության համար մի շարք նոր պատիժներով, այդ թվում՝ ահաբեկչական գործունեություն իրականացնելու նպատակով ուսուցման և ահաբեկչական կառույց կազմակերպելու համար: Միչդեռ, ինչպես պնդում են  «Коммерсантъ» թերթի կողմից հարցված փորձագետները՝ «ահաբեկչության ուսուցման» փաստն ապացուցելը գործնականում անհնար է:

Ներկա դրությամբ ահաբեկչական գործողության հետևանք հանդիսացող վնասները փոխհատուցում է ահաբեկիչն ինքը, ինչպես նաև, «Ահաբեկչությանը հակազդելու» օրենքի համաձայն՝ պետությունը, փոխանցում է lenta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Ազատամարտիկների ընտրած ուղին ճիշտ չի. Մանվել Գրիգորյան’
Հաջորդ հոդվածը‘Երևանից Եղվարդ տանող ավտոճանապարհին հոկտեմբերի 7-ից գործարկվելու է նոր արագաչափ սարք’