‘Պուտինն ընդունել է Սերգեյ Սոբյանինի հրաժարականը’

745

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ընդունել է Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինի հրաժարականը, հայտնում է РИА Новости-ն: Միաժամանակ երկրի ղեկավարը նրան նշանակել է քաղաքապետի պաշտոնակատար: Մոսկվայի կառավարությունը ավտոմատ կերպով հրաժարական է ներկայացրել:

«Չնայած Մոսկվայի նման մեգապոլիստում տեղի ունեցող ներքաղաքական իրադարձություններին՝ պետք է սոցիալական ու հասարակակական կարգուկանոն ապահովել: Հույս ունեմ, որ դուք դա կիրագործեք»,- դիմելով Սոբյանինին՝ ասել է Պուտինը և հաջողություն մաղթել նրան առաջիկա ընտրություններում:

Սոբյանինը կինքնաառաջադրվի առաջիկա ընտրություններում, թե նրա թեկնածությունը կառաջադրի իշխող «Եդինայա Ռոսիյա» կուսակցությունը, դեռ հայտնի չէ: Կուսակցությունից հայտարարել են, որ պատրաստ են առաջադրել Սոբյանինի թեկնածությունը, միչդեռ ինքը՝ Սոբյանինը, լրատվամիջոցների տեղեկություններով, ցանկանում է ընտրություններին ինքնաառաջադրվել:

Աշնանը Մոսկվայում կանցկացվեն 10 տարվա ընթացքում քաղաքապետի առաջին ընտրությունները: Սերգեյ Սոբյանինը պատրաստվում է վերընտրվել իր պաշտոնում: Հենց այդ պատճառով էլ քաղաքապետը լքել է պաշտոնը՝ թեև նրա լիազորությունների ժամկետը սպառվում է 2015 թվականին: Նա պարզաբանել է, որ մայրաքաղաքին «վայել չէ» հետ մնալ մյուս շրջաններից, որտեղ ևս կանցկացվեն ընտրություններ:

Բացի Սոբյանինից մոսկովյան ընտրություններին պատրաստվում է մասնակցել ավելի քան 10 քաղաքական գործիչ, այդ թվում՝ թեկնածուներ խորհրդարանական ուժերից, ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնին, «Յաբլոկո» կուսկացության առաջնորդ Սերգեյ Միտրոխինը, Ժողովրդավարական կուսակցության առաջնորդ Անդրեյ Բոգդանովը և ուրիշներ: Հնարավոր է առաջադրվի նաև «Գրաժդանսկայա պլատֆորմա» կուսակցության առաջնորդ, գործարար Միխայիլ Պրոխորովը:

Սերգեյ Սոբյանինը քաղաքապետի պաշտոնը ստանձնել է շուրջ 3 տարի առաջ: Նա զբաղեցրել է այդ պաշտոնը 2010-ի հոկտեմբերին՝ Յուրի Լուժկովի հրաժարականից հետո: 

Նախորդ հոդվածը‘Ուկրաինացի լրագրողները Հենրիխ Մխիթարյանին ճանաչեցին երկրի լավագույն ֆուտբոլիստ’
Հաջորդ հոդվածը‘Ի՞նչ են գրում կայքերը (օրվա ամենաընթերցված լուրերը)’