‘
Մարտի 18-ին Ռուսաստանում տեղի ունեցան նախագահական ընտրություններ: Վլադիմիր Պուտինը հաղթել է այդ ընտրություններում՝ ստանալով քվեների 76 %-ից ավելին, և չորրորդ անգամ կղեկավարի Ռուսաստանը:
Երկրորդ տեղն զբաղեցրել է Պավել Գրուդինինը՝ ՌԴԿԿ-ից, երրորդը՝ Վլադիմիր Ժիրինովսկին,: Չորրորդ տեղում Քսենյա Սոբչակն է:
Ընտրությունների մասնակցությունը կազմել է մոտավորապես 60 %:
Այն հարցին, թե արդյո՞ք կմասնակցի 2030 թ. ընտրություններին, Պուտինը կատակով է պատասխանել: «Լսեք, ձեր ասածը մի քիչ ծիծաղելի է: Եկեք հաշվենք. ես, ինչ է, մինչև 100 տարեկանս պիտի նստե՞մ այստեղ: Ո՛չ»,- ասել է նա իր նախընտրական շտաբում:
Ի դեպ, 2030 թ. Պուտինը 77 տարեկան կլինի:
Փոխանցում է BBC-ն:
‘