Պուտինն իրեն համեմատել է Պյոտր I-ի հետ

685

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը առաջին անգամ խոսել է այն մասին, որ Ռուսաստանի նպատակն այժմ «տարածքները վերադարձնելն է», և այս տարվա դեպքերը համեմատել է Պյոտր Առաջինի ժամանակների հետ, որի 350-ամյակն է հինգշաբթի օրը նշվել Ռուսաստանում։ Ահա բառացի մեջբերում․

«Այն, որ մենք ստիպված ենք պաշտպանել ինքներս մեզ, պայքարել դրա համար ակնհայտ է։ Ահա հիմա մենք ցուցահանդեսում էինք՝ նվիրված Պյոտր Առաջինի 350-ամյակին։ Գրեթե ոչինչ չի փոխվել։ Զարմանալի է։ Ինչ-որ կերպ հանգում ես դրան։ Պյոտր I-ը 21 տարի Հյուսիսային պատերազմ է մղել։ Թվում է՝ Շվեդիայի հետ է կռվել, ինչ-որ բան է պոկել․․․ Ոչի՛նչ էլ չի պոկել։ Նա վերադարձրե՛լ է։ Այո՛, հե՛նց այդպե՛ս։ Այնտեղ, որտեղ Պետերբուրգը հիմնվել է, երբ նա նոր մայրաքաղաք է հիմնել, Եվրոպայի ոչ մի երկիր այդ տարածքը Ռուսաստանինը չի համարել, բոլորը դա համարել են Շվեդիայինը։ Իսկ այնտեղ դարեր ի վեր, ֆիննա-ուգրական ժողովուրդներից բացի, ապրել են սլավոններ, ընդ որում՝ տարածքը ռուսաստանյան պետության վերահսկողության տակ է եղել։ Նույնն էլ արևմտյան ուղղությամբ․․․

Դե, դատելով ըստ ամենայնի՝ մեզ էլ է բախտ վիճակվել՝ վերադարձնել ու ամրանալ»,- ասել է Պուտինը՝ լայն ժպիտով։ Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըՇախմատի միջազգային ֆեդերացիայի նախագահի թեկնածուները
Հաջորդ հոդվածըԱմբոխի մեջ մխրճված ավտոմեքենայի վարորդը հոգեկան հիվանդ է