‘
Ռուս իրավապահները Սանկտ Պետերբուրգի պատկերասրահներից մեկից առգրավել են աղմկահարույց մի կտավ, որում պատկերված են երկրի նախագահ Վլադիմիր Պուտինն ու վարչապետ Դմիտրի Մեդվեդևը՝ կանացի սեքսուալ ներքնազգեստով։
Ինչպես նշում է Daily Mail-ը, իրավապահներն իրենց քայլը պատճառաբանել են՝ ասելով, որ կտավը խախտում է օրենքը։
Բացի այս կտավից, ոստիկաններն առգրավել են նաև մի շարք այլ աշխատանքներ, որոնք, ըստ նրանց, ծայրահեղականություն են քարոզում։
Կտավի հեղինակն է Կոնստանտին Ալտունինը, ով իր ստեղծագործությունն անվանել է «Ծաղրանկար»։ Նկարչի ծաղրի առարկան է դարձել նաև Համայն ռուսիո պատրիարք Կիրիլը, որը ներկայացվել է մերկ կրծքավանդակով՝ պատված դաջվածքներով։
Աղբյուրը՝ tert.am
‘