Պուտին․ Այս տարի Կրեմլում տոնական ընդունելություն չի լինի

381

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը տեղեկացրել է, որ այս տարի Կրեմլում ավանդական տոնական հանդիպում չի անցկացվի։

«Ավանդույթի համաձայն՝ տարեվերջին մենք հանդիպում էինք կիսատոնական, կիսաաշխատանքային սեղանի շուրջ, բայց կարծում եմ, դուք ճիշտ կհասկանաք, այս տարի մենք դա չենք անի։

Այնուամենայնիվ, ուզում եմ բոլորիդ շնորհակալություն հայտնել տարվա ընթացքում կատարած աշխատանքի համար և շնորհավորել գալիք տոնի կապակցությամբ, ձեզ և ձեր բոլոր մտերիմներին»,- հինգշաբթի Պետական խորհրդի նիստի ավարտին ասել է Պուտինը։

Փոխանցում է ria.ru-ն։

Նախորդ հոդվածըՌԴ ԱԳՆ․ Հուսով ենք, որ ԱՄՆ-ն այնքան խելամիտ կլինի, որ բանն ուղիղ բախման չի հասցնի
Հաջորդ հոդվածըԹուրք խոհարար Նուսրեթ Գյոքչեն խախտել է ՖԻՖԱ-ի կանոնակարգը՝ մտնելով խաղադաշտ