Պուտին․ Կիևը բացահայտորեն բռնել է ահաբեկության ճանապարհը

311

Կիևի ռեժիմը, Արևմուտքի աջակցությամբ, բացահայտորեն բռնել է ահաբեկության ճանապարհը, ռուսաստանյան հատուկ ծառայությունները պետք է ուժեղացնեն հակաահաբեկչական աշխատանքը բոլոր ուղղություններով։

Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Անվտանգության մարմինների աշխատողների օրվա առթիվ իր տեսաուղերձում։

«Մենք գիտենք, որ կիևյան ռեժիմը, արտասահմանյան հատուկ ծառայությունների անմիջական աջակցությամբ, բռնել է ահաբեկչական մեթոդների, ըստ էության՝ պետական տեռորիզմի ճանապարհը»,- ասել է պետության ղեկավարը։

Կիևի կիրառած մեթոդների շարքում Պուտինը նշել է դիվերսիաները քաղաքացիական կառույցների, վառելիքի և էներգետիկայի ենթակառույցների դեմ, ահաբեկչական գործողությունները խաղաղ բնակիչների, իշխանության ներկայացուցիչների և հասարակական գործիչների դեմ։

Նախորդ հոդվածըԲայդեն․ Թրամփը շատ հարցերում համաձայն է Մոսկվայի հետ
Հաջորդ հոդվածըԳԴՀ դատախազությունը ուզում է բռնագրավել ռուսաստանյան 720 մլն եվրոյի ակտիվները