Պուտին․ ՀԱՊԿ-ի ուժերը Ղազախստանում կմնան «այնքան, որքան պետք է»

177

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ՀԱՊԿ-ի արտահերթ գագաթնաժողովում Ղազախստանի դեպքերը բնորոշել է որպես «հարձակում երկրի վրա»։

Ըստ նրա՝ այն մարդիկ, ովքեր վրդովվել էին գազի գների կապակցությամբ, և նրանք, ովքեր զենք են վերցրել ձեռքները, տարբեր նպատակներ են հետապնդել։

Պուտինը պնդել է, որ «օգտագործվել են լավ կազմակերպված և հստակ կառավարվող գրոհայինների խմբեր, որոնք, ակներևաբար, ուսուցում են անցել արտասահմանում ահաբեկիչների ճամբարներում»։

ՀԱՊԿ-ի ուժերը, Պուտինի խոսքով, Ղազախստանում կմնան «այնքան, որքան անհրաժեշտ է», սակայն առաքելությունն ավարտելուց հետո զորակազմը դուրս կբերվի այդ երկրից։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըԿորոնավիրուսային նորություններ
Հաջորդ հոդվածըՄեռած են գտել բարձրաստիճան երկու ուժային պաշտոնյայի