Պուտին․ Որոշ երկրներ փորձում են ԱՊՀ-ում խարխլել օրինական իշխանությունը

201

Որոշ երկրներ փորձում են Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) երկրներում խարխլել օրինական իշխանությունը, ավանդական արժեքները և ընդհանուր առմամբ՝ իրավիճակը։

Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ԱՊՀ անվտանգության խորհուրդների քարտուղարների հանդիպման մասնակիցներին ուղղված տեսաուղերձում։

«Գլոբալ անկայունությունը պրոյեկտվում է նաև Եվրասիայում։ Ավելին, որոշ երկրների գործողություններն ուղղված են ԱՊՀ երկրներում օրինական իշխանությունը, հանրային կայունությունը և ավանդական արժեքները խարխլելուն, մեր առևտրային, մշակութային և կոոպերացիոն ավանդական սերտ կապերը խաթարելուն»,- ասել է նա։

Պուտինը նշել է, որ ԱՊՀ երկրների համար այնպիսի ընդհանուր սպառնալիքներ են մնում ուժի մեջ, ինչպիսիք են ահաբեկչությունը և կազմակերպված հանցավորությունը, թմրավաճառքը և ապօրինի ներգաղթը, արմատականությունը և ծայրահեղականությունը, ինչպես նաև ռիսկերը տնտեսական, տեղեկատվական, տեխնոլոգիական և կենսաբանական անվտանգության ոլորտներում։

Նախորդ հոդվածըԲայդենը և Սի Ձինպինը բանակցություններ կվարեն նոյեմբերի 15-ին
Հաջորդ հոդվածըՌԴ ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Պուտինի կալանքի օրդեր տված ՄՔԴ դատավորի նկատմամբ