‘Պուտին. Ժիրինովսկիի հայտարարությունները «ոչ միշտ են համընկնում Կրեմլի տեսակետի հետ»’

907

Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկու հայտարարությունները ոչ միշտ են արտահայտում ՌԴ պաշտոնական տեսակետը, բայց նա «լավ է տեղը դնում», — Ղրիմում ռուսաստանցի պատգամավորների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Պուտինի հայտարարության առիթը սկանդալային քաղաքական գործչի՝ հանդիպման ընթացքում արած մի շարք հայտարարություններն են:

Ժիրինովսկին, մասնավորապես, առաջարկել է ներկայիս Ռուսաստանի եռագույն դրոշը փոխարինել ցարական ժամանակների դրոշով, պետական հիմնը՝ ցարական «Տեր, կեցցո ցարին» օրհներգով, նախագահի պաշտոնը վերանվանել «գերագույն իշխան» եւ այլն: Բացի դրանից, Ժիրինովսկին մի շարք ռազմաշունչ հայտարարություններ է արել, որոնցով առաջարկել է ՌԴ զինված ուժերի հզորության սպառնալիքով վախեցնել հարեւան մի շարք երկրներին:

ИТАР-ТАСС-ը նշում է, որ Վլադիմիր Վոլֆովիչի հայտարարությունների մեծ մասն ընդունվել է համընդհանուր ծիծաղով:

Սակայն նրա ելույթից հետո Պուտինը հարկ է համարել շեշտել, որ ասվածը Ժիրինովսկու անձնական տեսակետն է, եւ «ոչ միշտ է համընկնում Կրեմլի պաշտոնական տեսակետի հետ»:

«Այն, ինչ ասաց Վլադիմիր Վոլֆովիչը, իր անձնական կարծիքն է, բայց նա լավ ամեն ինչ «տեղն է դնում»», — ասել է Պուտինը:

Նա հավելել է նաեւ, որ Ժիրինովսկին կարող է արտահայտել իր մտքերը, քանի որ Ռուսաստանում «խոսքի ազատություն կա»:

Ավելի վաղ Ժիրինովսկին ուղիղ եթերորւմ սպառնացել էր, որ Ռուսաստանը կարող է գետնին հավասարեցնել Մերձբալթիկայի երկրները եւ Լեհաստանը:

Նախորդ հոդվածը‘Լիզա Ճաղարյան. Լրտեսական կրքեր Բաղրամյան 26-ում’
Հաջորդ հոդվածը‘Սեւանից բաց թողնվող ջրի ծավալը կմեծացվի’