‘
Բաքվում աշխատանքային այցով գտնվող ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը իր ադրբեջանցի գործընկերոջ հետ հանդիպումից հետո կայացած ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ բանակցությունների ընթացքում անդրադարձ է կատարվել միջազգային հարցերի, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի հաիմնախնդրի լուծման հեռանկարներին:
«Ուզում եմ ընդգծել, որ Ռուսաստանն աջակցում է հակամարտության շուտափույթ լուծմանը, որը հնարավոր է միայն քաղաքական միջոցներով», — ասել է Պուտինը:
Իր հերթին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը ընդարձակ տեքստով խոսել է «հայկական ուժերի կողմից ադրբեջանական տարածքների օկուպացիայի» մասին եւ հույս հայտնել, որ հյիմնախնդիրը կլուծվի «պատմական արդարության» եւ միջազգային իրավունքի շրջանակներում:
‘