‘Պուտին. Ռուսաստանը մտադիր չէ հեռանալ Անդրկովկասից’

878

Ռուսաստանը մտադիր չէ հեռանալ Անդրկովկասից, Գյումրիում այսօր հայտարարել է պետական այցով Հայաստան ժամանած ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

«Ինչ վերաբերում է Անդրկովկասին. Ռուսաստանը երբեք չի պատրաստվում այստեղից հեռանալ: Հակառակը` մենք ձգտում ենք ամրապնդել մեր դիրքերը Անդրկովկասում` հիմնվելով մեր նախնիներից մեզ մնացած լավագույն փորձի վրա, ամրապնդելով հարաբերությունները տարածաշրջանի բոլոր երկրների, այդ թվում` Հայաստանի հետ», — ասել է նա:

Պուտինը նշել է նաեւ, որ Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության գործընթացը առավելագույնս արագ տեմպերով է ընթանում: 

Նախորդ հոդվածը‘Մարշալ Բաղրամյան մետրոյի կայարանում գնացքները չեն կանգնում’
Հաջորդ հոդվածը‘Կիև են բերվում Ուկրաինայի ներքին զորքերի նոր ստորաբաժանումներ’