‘
Պռոշյանի գյուղապետ Հրաչ Մուրադյանի մահվան պատճառը հրազենային վնասվածքն է: Այս մասին հայտնում է yerkir.am-ը: Այս լուրի պաշտոնական հաստատում դեռևս չկա: Շրջանառվող վարկածը, թե գյուղապետը հանկարծամահ է եղել, հերքվում է, քանի որ գյուղապետի գլխին՝ աջ ականջի մոտ, հրազենային մահացու վնասվածք է հայտնաբերվել: Գյուղացիները նշում են, որ հնչել է երկու կրակոց: Սակայն տարածքի հետազոտման ժամանակ պարկուճ դեռեւս չի հայտնաբերվել:
Հիշեցնենք, որ այսօր Ոստիկանության Կոտայքի մարզային վարչություն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Պռոշյանի գյուղապետարանի դիմաց տղամարդու դի կա:
Գյուղապետարանի մոտ հայտնաբերվել է գյուղապետ Հրաչ Մուրադյանի դին:
iLur.am-ի հետ զրույցում ոստիկանության լրատվության վարչության աշխատակից Արմեն Մալխասյանը հաստատել է այդ տեղեկությունը: Նրա խոսքով՝ պարզվում են հանգամանքները:
Այլ մանրամասներ՝ այստեղ:
‘