‘Պռոշյանի գյուղապետի ընտրության պաշտոնական արդյունքները’

1020

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է Պռոշյան գյուղում նախօրեին տեղի ունեցած համայնքի ղեկավարի ընտրության արդյունքները: Ըստ այդմ, համայնքի՝ ընտրության իրավունք ունեցող 3991 քաղաքացիներից քվեարկությանը մասնակցել են 2799-ը, որոնցից 178-ը քվեարկել են անկուսակցական Ալեքսան Ալեքսանյանի օգտին, 1317 ձայն հավաքել է ՀՀԿ-ական Արթուր Մուրադյանը, իսկ Դաշնակցության ներկայացուցիչ Վովա Սահակյանի օգտին քվեարկել են 1241 քաղաքացիներ:

Այսպիսով, գյուղապետի պաշտոնում ընտրվել է ՀՀԿ-ական Արթուր Մուրադյանը:

Հիշեցնենք, որ Պռոշյանի գյուղապետի պաշտոնը թափուր է մնացել նախկին գյուղապետ, ՀՅԴ անդամ Հրաչ Մուրադյանի սպանությունից հետո: 

Նախորդ հոդվածը‘Մահվան ելքով վրաերթ Երևան-Սևան ճանապարհին. հեծանվորդը մահացել է’
Հաջորդ հոդվածը‘Վիճաբանություն Պյատիգորսկ-Երևան երթուղու միկրոավտոբուսում’