‘Պռոշյանի գյուղապետի սպանության մեջ կասկածվող Արայիկ Պետրոսյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցված չէ’

827

Պռոշյան համայնքի նախկին ղեկավար Հրաչ Մուրադյանի սպանության գործով կալանավորված Արայիկ Պետրոսյանի փաստաբան Նորայր Նորիկյանը «Փաստինֆո»-ին տեղեկացրել է, որ իր պաշտպանյալի նկատմամբ քրեական հետապնդումն առայժմ դադարեցված չէ:

Հիշեցնենք,դեկտեմբերի 25-ին նախաքննության նկատմամբ վերահսկողություն իրականացնող դատախազի որոշմամբ, Արայիկ Պետրոսյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու որոշումը չեղյալ էր համարվել` գյուղապետ Հրաչ Մուրադյանի սպանությանը առնչություն ունենալու հիմքերի չհաստատվելու հիմնավորմամբ:  

Սակայն, ինչպես նշել է փաստաբանը, Արայիկ Պետրոսյանի նկատմամբ քրեական հետապնդումն առայժմ չի դադարեցվել, նրա նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը փոխարինվել է չհեռանալու մասին ստորագրությամբ:  

Հիշեցնենք` ապրիլի 2-ի վաղ առավոտյան Պռոշյանի գյուղապետը սպանվել էր` հրազենային կրակոցի հետևանքով, հենց գյուղապետարանի շենքի դիմաց: Հրաչ Մուրադյանի սպանության կասկածանքով նույն օրը ձերբակալվել, ապա նաև կալանավորվել էր Պռոշյան գյուղի բնակիչ Արայիկ Պետրոսյանին: 

Նախորդ հոդվածը‘Հյուսիային Կորեայի առաջնորդի «քեռուն» շները չեն հոշոտել. Չինական թերթը կատակը լուրջ էր ընդունել’
Հաջորդ հոդվածը‘Մեկնարկել է Էդվարդ Նալբանդյանի այցելությունը Պերու’