‘Պռոշյանի գյուղապետի սպանության մեջ մեղադրվողը ազատ է արձակվել’

1005

Կոտայքի մարզի Պռոշյան գյուղի բնակիչ Արայիկ Պետրոսյանը, որը կալանավորված էր այս տարվա ապրիլի 2-ին Պռոշյան համայնքի ղեկավար Հրաչյա Մուրադյանի սպանության գործով, ազատ է արձակվել քննչական մեկուսարանից, տեղեկացնում է Shamshyan.com-ը:

1982 թ. ծնված Արայիկ Պետրոսյանը կալանավորվել է 2013-ի ապրիլի 5-ին: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (Սպանությունը, որը կատարվել է անձի կամ նրա մերձավորի՝ կապված այդ անձի կողմից իր ծառայողական գործունեության կամ հասարակական պարտքի կատարման հետ) և 235-րդ հոդվածի 1-ին մասով (Ապօրինի կերպով հրազեն, բացի ողորկափող հրազենից և դրա փամփուշտներից, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը): Պետրոսյանը մինչ այդ գյուղապետարանի ֆինանսավորմամբ իրականացնում էր գյուղի ջրամատակարարման աշխատանքները:

Նախորդ հոդվածը‘Հենրիխ Մխիթարյան. Ամեն օր չես լսի, որ ՈՒԵՖԱ-ի նախագահն անձամբ հայտարարի անունդ’
Հաջորդ հոդվածը‘Արթուր Առաքելյանը նշանակվել է տրանսպորտի եւ կապի նախարարի տեղակալ’