‘ՊՍԺ — «Բարսելոնա» հանդիպումը իրարանցում է առաջացրել Ֆրանսիայում’

651

Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչ ՊՍԺ — «Բարսելոնա» հանդիպումը հսկայական աժիոտաժ է առաջացրել երկրպագուների շրջանում: Մարտի 18-ին վաճառվել են այդ հանդիպման վերջին տոմսերը:

«Այսպիսի աժիոտաժ մեկ էլ եղել է «Ռոլինգ Սթոունզ» խմբի համերգների ժամանակ: Իրավիճակը հասկանալու համար բավական է թվերին նայել: Մեր մարզադաշտը տեղավորում է 45 հազար մարդ: 25 հազարը՝ աբոնեմենտների տերերն են, որոնց 95 %-ը մտադիր է ներկա լինել հանդիպմանը: 5 հազար տոմս տրվել է ՈւԵՖԱ-ին եւ «Բարսելոնային»: Այսպիսով, ազատ վաճառքում մնացել էր մոտ 15 հազար տոմս, որոնք ձեռք բերելու ցանկություն է հայտնել 700 հազար մարդ:

Սեւ շուկայում տոմսերը արդեն 1000 եվրոյով են վաճառվում»,- ՊՍԺ-ի՝ մարկետինգի գծով փոխտնօրեն Ֆրեդերիկ Լոնգյուպեի խոսքն է մեջբերում L’Equipe-ն:

Հիշեցենենք, որ ՊՍԺ — «Բարսելոնա» հանդիպումը կկայանա ապրիլի 2-ին, Փարիզում:

Նախորդ հոդվածը‘Գազպրոմի գազային մահակը թափ է առնում ոչ միայն Հայաստանում’
Հաջորդ հոդվածը‘Մեկնարկել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի շրջագայությունը Մերձավոր Արևելքի երկրներով’