ՊՍԺ-ի գլխավոր մարզիչի պաշտոնում Պոչետինոյին կփոխարինի Գալտիեն

419

Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ն գլխավոր մարզիչի պաշտոնից կհեռացնի արգենտինացի Մաուրիսիո Պոչետինոյին եւ կնշանակի «Նիցայի» գլխավոր մարզիչ Կրիստոֆ Գալտիեին։ Փարիզյան ակումբը 55-ամյա ֆրանսիացի մասնագետի հետ համաձայնության է հասել եւ կկնքի երկու տարվա պայմանագիր, հաղորդում է L’Equipe-ը։

Ավելի վաղ ֆրանսիական մամուլը գրել էր, որ Գալտիեի նշանակմանը դեմ է աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականի 23-ամյա հարձակվող Կիլիան Մբապեն, որը հույս ուներ փարիզյան թիմում աշխատել ֆրանսիացի Զինեդին Զիդանի ղեկավարությամբ, սակայն Մադրիդի «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչը չի շտապում ընդունել ՊՍԺ-ի առաջարկը։

Կրիստոֆ Գալտիեն 2017-2021-ին գլխավորել է «Լիլը», որի հետ 2021-ին նվաճեց Ֆրանսիայի չեմպիոնի տիտղոսը։

Նախորդ հոդվածը70 %-ի կարծիքով՝ ՌԴ-ի հետ հարաբերություններն ընդմիշտ փչացել են
Հաջորդ հոդվածըԹուրքիայի սահմանապահները ձերբակալել են Գյուլենի ազգականուհուն