Փարիզի ոստիկանությունը ՊՍԺ-ին թույլատրել է Լիգա 1-ի տնային խաղերին ապահովել մարզադաշտի 100% հաճախելիություն։
Այդ կերպ, օգոստոսի 14-ին՝ «Ստրասբուրի» դեմ կայանալիք խաղին «Պարկ դե Պրենս» մարզադաշ կարող է այցելել 47 900 հանդիսական․ բոլոր տոմսերն արդեն ամրագրված են։
Ակումբի մամուլի ծառայության հաղորդմամբ՝ բոլոր մասնակիցների համար խիստ հակահամաճարակային կանոններ են գործելու։ Մասնավորապես, այցելուներն իրենց մոտ պիտի ունենան առողջության անձնագիր, որտեղ նշված կլինի քովիդի դեմ պատվաստված լինելու, քովիդով արդեն իսկ վարակված լինելու կամ թեստի բացասական պատասխանի վերաբերյալ տեղեկություն, ինչպես նաև անձնագիր։