‘
ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Ունայի Էմերին կարող է հեռացվել զբաղեցրած պաշտոնից: Այս մասին հաղորդում է sportsmole-ն:
Աղբյուրի փոխանցմամբ՝ ֆրանսիական ակումբի ղեկավարությունը դժգոհ է իսպանացու աշխատելաոճից: Փարիզցիներին հատկապես դուր չի գալիս այն փաստը, որ Էմերին լարված հարաբերությունների մեջ է թիմի մի քանի առաջատար խաղացողների հետ: Ղեկավարությունը մտադիր է ձմռանը պաշտոնանկ անել փորձառու մասնագետին:
Հիշեցնենք, որ Էմերին ՊՍԺ-ն գլխավորում է 2016 թվականից սկսած:
‘