‘
«ՊՍԺ»-ի նախագահ Նասեր Ալ-Խելաիֆին հայտարարել է, որ բրազիլացի հարձակվող Նեյմարի տրանսֆերը չի խախտել ֆինանսական ֆեյր-փլեյի կանոնները:
«Մարդիկ, ովքեր անհանգստանում են ֆինանսական ֆեյր-փլեյի համար, գնացեք սուրճի ետևից, մենք դրա հետ կապված ոչ մի խնդիր չունենք:
Նեյմարը «ՊՍԺ» գումարի համար չի եկել: Նա կարող էր այլ ակումբում շատ ավելի մեծ գումար վաստակել», — Ալ-Խելաիֆիի խոսքերն է փոխանցում ֆրանսիական ակումբի թվիթերյան էջը:
Հիշեցնենք, որ «ՊՍԺ»-ն 222 միլիոն եվրո է վճարել Նեյմարի տրանսֆերի համար:
‘