ՊՍԺ-ի նախագահը խոսել է Սուպերլիգայի մասին

159

ՊՍԺ-ի նախագահ Նասեր Ալ-Հելաիֆին խոսել է Սուպերլիգայի մասին։

«Ես վստահ եմ, որ որևէ մեկը թույլ չի տա, որպեսզի այդ նախագիծը կյանքի կոչվի։ Մենք պետք է մտածենք ոչ թե միայն մեր, այլ բոլորի մասին։

Սուպերլիգայում յուրաքանչյուրը մտածում էր իր մասին։ Ես երբեք չէի ցանկանա միանալ այդպիսի նախագծի»,- ասել է Հելաիֆին, որը գլխավորում է Եվրոպական ակումբների ասոցիացիան։

Նախորդ հոդվածըԿանադան իր քաղաքացիներին հորդորում է հեռանալ Ռուսաստանից
Հաջորդ հոդվածըՌԴ դեսպանն ԱՄՆ-ին մեղադրել է միջուկային տերությունների բախում հրահրելու համար