ՊՍԺ-ի նախագահ․ Լուիս Էնրիկեն հրաշալի է աշխատել թիմի խաղաոճի վրա

393

Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի նախագահ Նասեր Ալ-Խելաիֆին գովել է փարիզյան թիմի իսպանացի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեին, որն ամռանն է միացել ՊՍԺ-ին։

«Լուիս Էնրիկեի ղեկավարությամբ առաջին հանդիպումից մենք շատ երջանիկ ենք։ Նա իսկապես հրաշալի է աշխատել թիմի խաղաոճի վրա։ Մենք ցանկանում ենք շարունակել նույն ոգով։ Լուիս Էնրիկեն շատ մոտիվացված է։ Մենք բոլորս նույն ալիքի վրա ենք»,- Նասեր Ալ-Խելաիֆիի խոսքը մեջբերում է ՈւԵՖԱ-ի կայքը։

Լուիս Էնրիկեի պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2025թ․ հունիս։

ՊՍԺ-ն դուրս է եկել Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ, Ֆրանսիայի առաջնությունում 15 տուրից հետո 36 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։

Նախորդ հոդվածըԲունեդսլիգայի ամենաշատ թանկացած եւ էժանացած տրանսֆերային արժեքով ֆուտբոլիստների տասնյակները
Հաջորդ հոդվածըՀայկ Մարտիրոսյանը՝ արագ շախմատի Եվրոպայի փոխչեմպիոն