ՊՍԺ-ի սեփականատերը մերժել է ակումբը 4 մլրդ եվրոյի դիմաց վաճառելու առաջարկը

73

ՊՍԺ-ի սեփականատեր և նախագահ Նասեր Ալ-Խելայիֆին պատմել է, որ մերժել է ակումբը վաճառելու խոշոր առաջարկը, սակայն պատրաստակամություն է հայտնել ակումբի ոչ մեծ մասը վաճառելու:

«Ավելի քան 4 մլրդ եվրո էին առաջարկում: Մենք մտադիր չենք ամբողջովին վաճառել ակումբը, բայց փոքր տոկոսը … ինչո՞ւ ոչ: Մտածում ենք տարբեր առաջարկների շուրջ: Մյուս ակումբներն ու մարդիկ մշտապես խոսում են ՊՍԺ-ի մասին և մտածում են, թե մենք միայն փող ունենք, և այն ճիշտ չենք ծախսում: Մենք ակումբը գնել ենք 70 մլն եվրոյի դիմաց: Հիմա այն ավելի քան 4 մլրդ եվրո արժե: Մենք տարբեր առաջարկներ ունենք: Այո, սա ֆանտաստիկ բիզնես է: Հավատում եմ, որ մեր նախագիծը լավն է»,- Ալ-Խելայիֆիի խոսքերն է փոխանցում talkSPORT-ը:

Հիշեցենք՝ ՊՍԺ-ը Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչում կխաղա «Բավարիայի» հետ:

Նախորդ հոդվածը«ՌԴ-ին «ահաբեկչության հովանավոր» ճանաչելու նախաձեռնությունն անհեթեթ է»
Հաջորդ հոդվածըՔԿ-ն ստուգում է խաղաղ բնակչության մահապատիժների մասին լուրը