‘
Ֆրանսիական ՊՍԺ-ի խաղացողներին դուր չի գալիս այն, որ թիմի բրազիլացի հարձակվող Նեյմարն ակումբում արտոնյալ կարգավիճակ ունի: Այս մասին հայտնում է Le Parisien-ը:
Աղբյուրի տեղեկություններով, ֆուտբոլիստներին արգելել են մարզումների ժամանակ կոպիտ խաղալ Նեյմարի դեմ: Բացի այդ, ակումբի ղեկավարները Նեյմարին թույլատրել են չմասնակցել պաշտպանությանը վերաբերող մարզումներին: Բրազիլացին կարող է մարզումներին հաճախելիս կրել սեփական բրենդի պայուսակ, մինչդեռ մյուսներն օգտագործում են ՊՍԺ-ի տարբերանշանով պայուսակներ:
Փարիզյան ակումբը Նեյմարին նաև 2 ֆիզիոթերապևտ է տրամադրել:
‘