‘
ՊՍԺ-ի մարզչական շտաբը սկսել է հետաքրքրվել «Մանչեսթեր Սիթի»-ի կիսապաշտպան Կևին դե Բրյույնեի ծառայություններով: Այս մասին հաղորդում է The Sun-ը:
Աղբյուրի փոխանցմամբ՝ ֆրանսիական գրանդը մտադիր է հաջորդ ամռանը առաջարկ կատարել «քաաքայիններ»-ին, բելգիացու տրանսֆերի վերաբերյալ: Փարիզցիները պատրաստ են խաղացողի տրանսֆերի դիմաց վճարել 120 մլն եվրո:
Հարկ է նշել, որ անձամբ Դե Բրյույնեն չի ցանկանում հեռանալ մանչեսթերյան գրանդից, քանի որ իրեն համարում է «Ման. Սիթի»-ի առաջատար խաղացողներից մեկը:
Ավելի վաղ տեղեկություններ կային, որ բելգիաացին կարող է երկարաձգել պայմանագրի ժամկետը անգլիական ակումբի հետ, շաբաթական 250 հազար ֆունտ ստերլինգ աշխատավարձով:
‘