Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ն գլխավոր մարզիչի պաշտոնում դիտարկել է նաեւ իտալացի Մասիմիլիանո Ալեգրիի թեկնածությունը։ Փարիզյան ակումբը բանակցել է Թուրինի «Յուվենտուսի» գլխավոր մարզիչի հետ, սակայն կողմերը համաձայնության չեն հասել, հաղորդում է Foot Mercato-ն։
ՊՍԺ-ն մտադիր է այս ամռանը փոխարինող գտնել արգենտինացի Մաուրիսիո Պոչետինոյին, քանի որ Չեմպիոնների լիգայում անհաջողությունների գլխավոր պատճառը համարում է մարզիչի գործոնը։
Այժմ ՊՍԺ-ն աշխատում է Մադրիդի «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանի եւ ֆրանսիական «Նիցան» գլխավորղ Կրիստոֆ Գալտիեի տարբերակների հետ։