ՊՍԺ-ն բանակցություններ է սկսել Մեսիի հետ

686

Ֆրանսիական ՊՍԺ-ն մտադիր է պայմանագիր կնքել Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսիի հետ, որն ազատ գործակալի կարգավիճակով հեռացել է կատալոնական «Բարսելոնայից»:

France Football-ի համաձայն՝ կողմներն արդեն բանակցություններ են սկսել հնարավոր տեղափոխության շուրջ: ՊՍԺ-ն 34-ամյա Մեսիին փորձում է համոզել, որ ունի ամբիցիոզ նախագիծ:

Հիշեցնենք, որ 34-ամյա Մեսին 2005 թվականից էր հանդես գալիս «Բարսելոնայի» գլխավոր թիմում, որի կազմում անցկացրել է 778 հանդիպում, դարձել 672 գոլի ու 305 գոլի հեղինակ, նվաճել 35 տիտղոս:

Նախորդ հոդվածը«Բարսելոնան» տպավորիչ տեսահոլովակով շնորհակալություն է հայտնել Մեսիին
Հաջորդ հոդվածըChessable Masters․ Լեւոն Արոնյանը դուրս մնաց պայքարից