Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ն գլխավոր մարզիչի պաշտոնում դիտարկում է նաեւ անգլիական «Աստոն Վիլայի» նախկին գլխավոր մարզիչ, անգլիացի Սթիվեն Ջերարդի թեկնածությունը, հաղորդում է The Scottish Sun-ը։
Փարիզյան թիմի ֆրանսիացի գլխավոր մարզիչ Կրիստոֆ Գալտիեն կարող է հեռացվել արդեն հաջորդ ամիս, եթե չկարողանա Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչում հաղթահարել Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիայի» արգելքը։
Փարիզում տեղի ունեցած առաջին խաղում ՊՍԺ-ն «Բավարիային» պարտվել է 0:1 հաշվով։ Պատասխան հանդիպումը Մյունխենում տեղի կունենա մարտի 8-ին։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ՊՍԺ-ն բանակցում է նաեւ գերմանացի Թոմաս Տուխելի, ֆրանսիացի Զինեդին Զիդանի եւ պորտուգալացի Ժոզե Մոուրինյոյի հետ։