‘
ՊՍԺ-ի բրազիլացի հարձակվող Նեյմարը հաջորդ ամառ կարող է տեղափոխվել այլ ակումբ: Ֆուտբոլիստի և փարիզյան ակումբի միջև կա համաձայնություն, ըստ որի, նա կարող է լքել ակումբը ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ, եթե թիմը առաջարկ ստանա 220 միլիոն եվրոյի չափով:
Եթե տեղափոխությունը չկայանա, 2020 թվականի ամռանը այդ թիվը կնվազի մինչև 200 միլիոն եվրո:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Նեյմարի կարիերայի շարունակության ամենահավանական տարբերակը Կատալոնիայի մայրաքաղաք վերադառնալն է, քանի որ «Բարսելոնան» կրկին պատրաստ է գնել նրա տրանսֆերը: Այս ամառ խոսակցություններ կային նաև բրազիլացու «Ռեալ» տեղափոխման մասին, սակայն «արքայական» ակումբը պաշտոնապես հերքել է այդ լուրերը:
‘