‘
Ֆրանսիական մայրաքաղաքային ակումբը պատրաստ է ձախողված մրցաշրջանի դեպքում փոխել մարզչին։Հաղորդում են, որ Ունաի Էմերիի պաշտոնի գլխավոր թեկնածուն Զինեդին Զիդանն է։
Marca-ի տեղեկություններով փարիզցիների ղեկավարներն առաջվա պես երազում են մայիսի 26-ին Կիևում կայանալիք եզրափակիչում հաղթանակի մասին, չնայած՝ անկեղծ ասած, Չեմպիոնների լիգայում նույնիսկ քառորդ եզրափակիչ փուլը հաղթահարելու Արքայազններիշանսերը շատ քիչ են։
Զիդանը, ով որպես մարզիչ արդեն հասցրել է երկու անգամ նվաճել Չեմպիոնների լիգայի գավաթը, ընթացիկ մրցաշրջանում կարող է Բլանկոսի հետ որևէ նշանակալի հաղթանակի չհասնել, որովհետև ներքին արենայում Սերուցքայինները բոլոր խնդիրները ձախողել են։
‘